Սա որևէ մեկի դեմ ուղղված չէ․ Արցախի պետնախարա...

Ռուս խաղաղապահների շտաբում հանդիպումից հետո Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը շտբի դիմաց հավաքված քաղաքացիներին հայտնեց․ «Հաշվի առնելով մեր ժողովրդի պահանջը և մեր հետագա բոլոր քայլերը, պարտավորվել են ամենօրյա, աենժամյա ռեժիմով տղեկությունը փոխանցել ՌԴ և պարտավորվել են ընդունել, որ իրենք ունեն աշխատանք անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»։

Պետնախարարն ասաց, որ Ստեփանակերտի հանրահավաքին մասնակիցները վերադառնում են Ստեփանակերտ՝ վերածննդի հրապարակ, Աորտեղ վրաններ են տեղադրվել, իսկ Ասկերանի շրջանի բնակիչները վրանները կտեղադրեն խաղաղապահների շտաբի մոտ։

«Կարծում եմ՝ բոլորդ տրամադրված եք միասնական, համախմբված պայքարի, որպեսզի մենք ոչ թե խոսենք Արցախը լքելու, ոչ թե Արցախի բնակչությանը հումանիտար միջանցք տան Արցախից դուրս գալու, այլ բացարձակապես մոռանանք նման անհեթեթ, հիմար և տարբեր տեղերից ներդրված մտքերը և պայքարենք մեր նախնիների երկրում մեր ապրելու իրավունքի համար։

Սա մեր հերթական քայլն է, սա ուղղված չէ որևէ մեկի դեմ, ուղղված է մեր հողում մեր արժանապատիվ կեցությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։