
Եկեղեցին միջնաբերդ է, մենք չունենք որևէ այլ կառույց, որն ունի ցանցային համակարգ աշխարհում։ Այս մասին «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Այս տեսանկյունից մենք պետք է ողջունենք եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելը, որովհետև դա միայն նպասելու է ամբողջ աշխարհում մեր շահերը հնարավորինս արդյունավետ պաշտպանելուն։ Ես կարծիք ունեմ, որ սա ո՛չ անձերի, ո՛չ էլ եկեղեցու դեմ է, սա պետականության դեմ է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։