Սա սխալ որոշում է, մարդիկ այդքան գումար չունե...

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հղել եւ հայտնել տրանսպորտի թանկացման հետ կապված իերնց հետագա անելիքների մասին:

«Չորեքշաբթի՝ ժամը 13:00, մեր թիմով կլինենք մետրո Երիտասարդականի մոտ: Չնայած մեր բոլոր զգուշացումներին,  որ սա սխալ որոշում է, մարդիկ այդքան գումար չունեն, որ վճարեն, ուղղակի լրջագույն խնդիրներ կունենան տրանսպորտից օգտվելու հետ կապված, իրենք ականջալուր չեղան  եւ ուզում են ի կատար ածել իրենց այլանդակ որոշումը: Տիգրան Ավիինյանին երեք անգամ բանավեճի ժամանակ հարց տվեցի, թե արդյոք վարչապետը տեղյակ է այս որոշումից եւ ինչ կարծիք ունի այս մասին, նա խուսափեց պատասխանել: Երկու անգամ էլ Նիկոլ Փաշինյանին եմ հարց տվել, նա միտումնավոր խուսափեց հարցին պատասխանելուց: Ինչու եմ ասում միտումնավոր, որովհետեւ գիտեք՝ ինչքան է նա ժամանակ տրամադրում ֆեյսբուքին, ընդ որում ոչ թե իմ անունից, այլ 70 հազար քաղաքացիների անունից եմ հարցը տվել»,-ասաց նա։