ՔՊ ական չեղար պիտի խփեն․ հարևանը՝ Վալոդյա Գրի...

Ինքն էլ լեգենդ է, բոլորիս կողմից հարգված, սուրբ անձնավորություն, բոլորի համար մտածող մեծատառով մարդ։ Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավարում լրագրողների հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը՝ անդրադառնալով սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին։

«Ես ոչ մի վարկած չունեմ, իրավունք էլ չունեմ վարկած առաջ քաշելու։ Սա Նիկոլի դարաշրջան է, ՔՊ-ական չեղավ, պիտի խփեն։

Մեր բոլորիս թևերը կոտրված է այս վայրկյանին։ Նա իր ամբողջ ապրած տարիքում միայն սեր ու հարգանք է վայելել, 100 հազարավոր մարդկանց ձեռք է բռնել գումարով, ֆիզիկապես, ամեն ինչով։ Ես ահավոր ափսոսանք եմ ապրում, ահավոր անտանելի կորուստ էր ամբողջ համայնքի համար։ Ով սա արել է, ինքն էլ չի մարսի։  Սա մահ չէր, սա վենդետա է»,–ասաց նա։

Հարցին՝ իր կարծիքով մեղավորները կպատժվե՞ն, ն արձագանքեց. «Դե եթե այսօր ադրբեջանցիքն են մեր տարածքում շրջում, ով պիտի պատժվի»։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։