Արդեն 7-րդ տարին անցկացնում ենք այս մրցումները, որոնք պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ ներկայացնելով ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայում տեղի ունեցած միօջոցառումը:
Պատգամավորը նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Եթե ունեք մոտիվացիայի կարիք, առաջարկում եմ հաջորդ տարի , թեկուզ որպես դիտորդ գալ, ներկա գտնվել ու շփվել այս մարդկանց հետ:
Ի դեպ, մասնակիցների շարքում ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկներ են, այլ նաեւ տարբեր մասնագիտություններում կայացած մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում նաեւ այստեղ»,- գրել է նա: