
Սա մեր բոլորի հարցն է, մեր սրբության, մեր եկեղեցու, մեր տան հարցն է։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց ասաց Սամվել Կարապետյանի բարեկամ Ալիկ Ալեքսանյանը։
«Ես ձեզ խնդրում եմ, միացեք։ Սա մեր ընտանիքի հարցն է, մենք բոլոր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ ենք։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ պատրաստակամ են եղել և պահել են մեր եկեղեցին։ Կոչ եմ անում ժողովուրդ ջան՝ եկե՛ք, միացե՛ք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։