Գործող Ազգային ժողովում չկա մարդ, որ կողմ է քվեարկել 2018 թվականի պետական բյուջեի նախագծին, սակայն հիմա այդ պատգամավորները պարտավոր են քննարկել այդ բյուջեի կատարողականը։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ապա պատգամավորների թվում գտնվեց մեկը, որ կողմ էր քվեարկել։
Միրզոյանը թվեց ընթացիկ բյուջեի ընդունումից հետո գրանցված արդյունքները․
- բյուջեն գերակատարվել է առնվազն 62 միլիարդ դրամով,
- ստվերից դուրս է բերվել 51 հազար աշխատատեղ,
- բարձրացվել են աշխատավարձեր և այլն։
- «Սա ի՞նչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»,- ամփոփեց Միրզոյանը։



