Սա Գևորգ Ստեփանյանի հանրային կարգավիճակից բխո...

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։ Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։

Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը։