
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։
«Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,– հավելել է նա։
Նշենք, որ այս պահին Երևանում հատուկջոկատայինները խուզարկում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ Կարապետյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը: