
«Ամեն ինչ պարզ է։ Բնականաբար՝ դուք հաշվի չէիք առնելու երեք պատերազմներ անցած, Արցախի, Հայաստանի ԶՈՒ ղեկավար, գեներալ-գնդապետ Սյրան Օհանյանի հարգելի բացակայությունը և հարցը քնարկեու էիք իր բացակայությամբ։ Սովորական, ձեր մշտական, անօրինկան գործողությունը կլինի և բնականաբար՝ այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը և վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն մասնակցելու։ Կարող եք շարունակել»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցերը։
Ալեն Սիմոնյանն ասաց, թե փաստաթուղթ չի ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի հետ կապված։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ևս հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի նիստին։
Մանրամասն՝ տեսանյութում։