
«Մի պարզ բան կասեմ․ դատախազը խորհրդարանում հարցերին պատասխանելու ժամանակ շատ պարզ բացատրել է, թե ինչ է արվել։ Երբ հարցրեցին պատգամավորները, որ մեկ է՝ վաղեմությունն անցած է, ինքն ասաց՝ կմիջնորդենք, որ հետո տուժողները վնասի հատուցում պահանջեն»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է, թե ինչու են դա անում, հասկանո՞ւմ եք․ սա ամբողջ Հանրապետությունը տսել է։ Եթե դուք չունեք, մենք կարող ենք այդ ձայնագրությունը ձեզ ներկայացնել։ Եվ դատախազությունը ստիպված էդ փաստական տվյալները փոխել է, ամեն տեղ գրել է, որ տուժող կա և այլն և այլն»,- դիմելով դատավորին՝ ասաց երկրորդ նախագահը և հավելեց․ «Այն փաստը, որ տուժողները 30 միլիոն դրամ ստացել են զոհվածի համար, իսկ պատերազմում զոհվածի համար տացել են 10 մլն դրամ, սա բավարար չէ, այսպես ասած, որպես փոխհատուցում։ Դատախազն ասել է, փորձել է փոխել, և այս ամբողջը խճճվել է դրա պատճառով։ Ու հիմա էս ամբողջ բեռը դրել են ձեր ուսերին»։
Մանրամասն՝ տեսանյութում։