Սա ավելի շատ վրեժխնդրության դրսևորում է․ փաստ...

Եթե պետք է լինում հրատապ նիստ են անում, եթե ոչ կձգեն-կձգեն և մարդը կգտնվի անհիմն, ապօրինի անազատության մեջ: Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Սա ավելի շատ վրեժխնդրության դրսևորում է և ցավալի է, որ մենք ունենք նման իրականություն, ունենք դատավորներ, երբ պետք է ծանրաբեռնված չեն, երբ պետք է  ազատության հետ կապված հարցերը հրատապ քննելու ծանրաբեռնվածությունն են հիշում»,-ասաց Հարությունյանը: