Սա աջակցություն է արցախահայությանը, բայց լավ...

«Սա աջակցություն է արցախահայությանը, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տունուտեղը չկորցնեին,  հիփոթեքով վերցրած իրենց տունը, գույքը չկորցնեին, տնավեր չլինեին, հետևաբար, այս աջակցությանը կարիքը չունենային, ինչպես և չունեին»,- Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ արձագանքելով  ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ մինչ այդ ունեցած ելույթին, ըստ որի՝ «սա, փաստացի, մեր հերթական աջակցությունն է մի քանի հարյուր միլիարդի տեսքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»։

Մանրամասն՝ տեսանյութում: