Սա ահաբեկչություն է․ ինչու են փորձել պայթեցնե...

Գիշերը 04:00-ի հատվածում մեծ գմփուն լսվեց, մինչ քնից արթնացանք իջանք՝ վառվում էր արդեն մեքենան: Այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Ոստիկաններն արձանագրեցին, որ մեքենայի մեջ փայտ էր, վրան բենզինով շոր փաթաթած: Խփել, ջարդել են պատուհանը, բենզին գցել մեջը՝ վառել»,- նշեց նա:

Ավագանու անդամը դեպքը կապում է ընդդիմադիր քաղաքական հայացքների հետ. «Որ այս ոչ լեգիտիմների ամբողջ կոռուպցիան բացահայտում ենք: Չկարողացան ոչ մի պիտակ կպցնել, անցան կարմիր գծերն ու արդեն ահաբեկչություն»:

Մանրամասն՝ տեսանյութում: