Ռյուտեն ակնկալում է Ուկրաինայում շուտափույթ հ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայում շուտով կրակը կդադարեցվի։ Մարկ Ռյուտեն ակնկալում է Ուկրաինայում շուտափույթ հրադադար կամ խաղաղության պայմանագիր՝ անվտանգության հաստատուն երաշխիքներով:

«Հույս ունեմ շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ, ինչն ավելի լավ է, խաղաղության համաձայնագրի:

ՆԱՏՕ-ում ամեն օր տքնաջան աշխատում են անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու ուղղությամբ», - ասել է նա Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։