Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բ...

Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը:

N17 հաստատության խոհանոցում հրդեհ էր բռնկվել երեկ՝ ժամը 14:20-ի սահմաններում:Խոհանոցը գտնվում է դատապարտյալների կացարանից հեռու: N17 հաստատությունը գտնվում է Ռուսթավիում գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներից հեռու (N5, N6, N12, N16):