Ռուստամյանը կարծում է, որ իշխանությունները ար...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով ՀԱՊԿ նիստերին և հանդիպումներին Հայաստանի իշխանությունների չմասնակցելուն, հայտարարել է. 

«ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց ոչ մի նիստի չեն մասնակցում։ Ասեցինք՝ դեմարշ է, ասեցին՝ ոչ, դեմարշ չէ, բայց ակնհայտ դեմարշ է կատարվում։ Կա թե՛ վեկտորի փոփոխություն, թե՛, ընդհանրապես, անվտանգային համակարգի փոփոխություն, որը մեզ համար խիստ վտանգավոր է այս պայմաններում»,- ասել է նա։

Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ այս որոշումը լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև որոշումը հակամարտող կողմերի միջև է, որոնք Ուկրաինայում պատերազմական վիճակում են. «Ճամբարափոխություն իրականացնել այս պահին՝ տեղին չէ»։