Ռուսները հասկանում են՝ ԵՄ-ն եկել է իրենց փոխա...

«Ռուսները հասկանում են՝ ԵՄ-ն եկել է իրենց փոխարինելու, սա շատ վտանգավոր է և սա կարող է առաջացնել շատ լուրջ վտանգներ ․ մտահոգությունը,  որ ունեինք, որ եթե  ԵՄ առաքելությունը գալիս է  ոչ թե փոխարինելու ռուսների ներկայությունը , այլ՝ լրացնելու,  բարի գալուստ իրենց, բայց եթե  դա տեղի է ունենում այն տրամաբանությամբ, որ գալիս են  տեսնեն ռուսներն այստեղ ի՞նչ են անում , սպառնալիք են այս տարածաշրջանում, նշանակում է, որ այն հակամարտությունը, որը դժբախտաբար գոյություն ունի  Ռուսաստանի  և Արևմուտքի միջև,  տեղափոխել ու է մեր տարածք»,-ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։