Ռուսներին կոչ են արել շտապ լքել Լիբանանը

Բեյրութում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մոտ ապագայում զերծ մնալ Լիբանան մեկնելուց և լքել այդ երկիրը։ Այս մասին հայտարարել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռուդակովը։
«Ով իրեն անապահով է զգում Լիբանանում գտնվելու ժամանակ, խորհուրդ ենք տալիս օգտվել կոմերցիոն թռիչքներից, Բեյրութի օդանավակայանն առայժմ գործում է գրեթե նորմալ ռեժիմով», - ասել է Ռուդակովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում: 

Դեսպանի խոսքով՝ Լիբանանում ռուսաստանցիների շրջանում տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Միևնույն ժամանակ, Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես տեղեկություններ չունի Իսրայելում ռուսների շրջանում տուժածների մասին, ինչի մասին հաստատել է հրեական պետությունում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։ 
Վիկտորովն ասել է, որ իրենք չեն սահմանափակում քաղաքացիներին այցելել երկիր, այլ խնդրում են ուշադիր դիտարկել ճանապարհորդության անհրաժեշտությունը և այն իրականացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։