Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերո...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գալուզինը մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը։ «Սա վստահություն է ներշնչում ինձ, և ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում որոշ ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելի են հավելումով մեր բազմազան կապերի հետագա զարգացման համար», - ասել է նա լրագրողներին:

«Մեր ժողովուրդները հանդես են գալիս դրանց ամրապնդման, զարգացման, ընդլայնման և խորացման օգտին։ Սա է մեր հարաբերությունների հիմնական ուժը, մնացած ամեն ինչ հաղթահարելի է»,- հավելել է դիվանագետը։