Ռուսաստանը հինգշաբթի ողջունել է ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը դադարեցնել USAID-ի գործունեությունը որպես անկախ գործակալություն՝ անվանելով այս հումանիտար կառույցը «միջազգային գործերին միջամտելու մեքենա»։
«Միակ բանը, որից մենք որոշակի գոհունակություն ենք ստանում, այն է, որ այն ամենը, ինչ մենք ասել ենք, ճշմարիտ է ստացվել»,- The Moscow times-ի վկայակոչմամբ ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նկատի ունենալով գործակալության նկատմամբ Մոսկվայի երկարամյա քննադատությունը։