Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ որոշումը՝ ազատ արձ...

Ի պատասխան Ռուսաստանի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շտապ աշխատում է բոլոր հարցերի շուրջ՝ ազատ արձակված քաղաքացիների արագ վերադարձն ապահովելու համար։ 

«Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ որոշումը՝ ազատ արձակելու ռուս քաղաքացիներին և իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ վարչակազմին», - նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան զորքերը կալանավորել են նավթ տեղափոխող ռուսական «Մարիներ» լցանավը: