Ռուսաստանը վճռական բողոք է հայտնել Չեխիայի իշ...

Ռուսաստանը վճռական բողոք է ներկայացրել Չեխիայի իշխանություններին՝ անվանելով աբսուրդային 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունի մեջ ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին մեղադրանքները:

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Չեխիայի իշխանությունները կայացրել են աննախադեպ որոշում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներին վտարելու մասին մտացածին եւ անհիմն պատճառաբանությունների հիման վրա, որ, իբրեւ, ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում պայթյունի մեջ: Դա առավելեւս աբսուրդային է, քանի որ ավելի վաղ Չեխիայի ղեկավարությունը մեղադրում էր պայթյունի մեջ ընկերություններին, որոնք այդ պահեստների սեփականատերերն էին:

Այդ թշնամական քայլը դարձել է հակառուսական ակցիաների շարքի շարունակությունը, որը ձեռնարկել է Չեխիան վերջին տարիներին: Չի կարելի չտեսնել նաեւ ամերիկյան հետքը: Ձգտելով հաճոյանալ ԱՄՆ-ին Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների ֆոնին՝ Չեխիայի իշխանություններն այդ առումով գերազանցել են օվիկանոսից այն կողմ իրենց տերերին:

Վճռական բողոք ենք ներկայացնում Չեխիայի իշխանություններին: Կձեռնարկենք պատասխան միջոցներ, որոնք կստիպեն այս սադրանքի հեղինակներին գիտակցել ամբողջ պատասխանատվությունը մեր երկրիների միջեւ հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը քայքայելու համար»: