
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կրթա-մարզական համալիրի գործունեության պայմանների վերաբերյալ Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևանում կրթա-մարզական համալիրի գործունեության պայմանների վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը»,-ասված է ՌԴ նախագահի ստորագրած փաստաթղթում։
Հաստատություն գործում է 2019 թվականի սեպտեմբերից՝ «Գազպրոմը երեխաների համար» սոցիալական ծրագրի շրջանակներում։ Համալիրը ստեղծվել է ոչ առևտրային սոցիալ-մշակութային, կրթական, մարզական և այլ գործունեություն իրականացնելու համար։ Համաձայնագիրը սահմանում է համալիրի գործունեության պայմանները՝ կրթական գործունեության իրականացման, լիցենզավորման, հաստատություն ընդունվելու և դրա աշխատանքի ֆինանսական աջակցության կարգը։