Ռուսաստանը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքների շուրջ կարող են համաձայնության գալ ԱՄՆ-ն և Ուկրաինան, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Մենք չգիտենք, թե ինչ երաշխիքների շուրջ են նրանք համաձայնության եկել, բայց, ըստ երևույթին, դրանք վերաբերում էին նույն ուկրաինական ռեժիմի երաշխիքներին, որը վարում է ռուսաֆոբ, նեոնացիստական քաղաքականություն», - նշել է նախարարը։
«Եվ եթե նպատակը նախկին Ուկրաինայի տարածքի որևէ մասում ռեժիմը պահպանելն է և այս ռեժիմը շարունակաբար դարձնել Ռուսաստանի Դաշնության դեմ սպառնալիքներ ստեղծելու ցատկահարթակ, ապա դուք ինքներդ հավանաբար կհասկանաք, որ նման անվտանգության երաշխիքները դժվար թե կարողանան ապահովել հուսալի միջոցներ», - հավելել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել։ Նա հավելել էր, որ Ռուսաստանի համաձայնությունն Ուկրաինայի համար Արևմուտքի կողմից հնարավոր անվտանգության երաշխիքների վերաբերյալ դեռևս չի ստացվել։



