Ռուսաստանը սկսել է մարտական անօդաչու թռչող սա...

Financial Times պարբերականի հաղորդմամբ՝ սույն թվականի մարտից Ռուսաստանը սկսել է Իրանին տրամադրել մարտական անօդաչու թռչող սարքեր, հետախուզական տվյալներ և արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար։

Սա համարվում է հակամարտության սկզբից ի վեր Թեհրանին զինամթերքի փոխանցման առաջին հաստատված դեպքը, թեև Կրեմլը պաշտոնապես հայտարարում է միայն մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման մասին։

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Մոսկվան հրաժարվել է Իրանին տրամադրել Ս-400 զենիթահրթիռային համակարգեր՝ խուսափելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ծայրահեղ սրումից։