Ռուսաստանը պատրաստ էր գնալ փոխզիջումների Ուկր...

Անքորիջում հանդիպումից առաջ Ռուսաստանին առաջարկվել են փոխզիջումներ Ուկրաինայի հարցում, որոնք Ռուսաստանը պատրաստ էր ընդունել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ ներկայացվեցին առաջարկներ, և մեզ խնդրեցին որոշակի փոխզիջումների գնալ։ Անքորիջ ժամանելուց հետո ես ասացի, որ դրանք մեզ համար հեշտ որոշումներ չեն լինի, բայց մենք համաձայն ենք մեզ առաջարկված փոխզիջումներին»,- ասել է Պուտինը ուղիղ եթերի ժամանակ։