Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Կրեմլը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում՝ Իրան արտահանելու հնարավորության շուրջ՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:
Նա հավելել է, որ բանակցությունների բոլոր կողմերը շահագրգռված են այս նախագծով։
«Այժմ մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան մատակարարելու հնարավորությունը, այնտեղից էլ՝ Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ: Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ՝ օգտագործելու համար առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է Շուլգինովը։



