Ամուրի շրջանում կործանված ինքնաթիռի բոլոր ուղ...

Ամուրի մարզում կործանված ինքնաթիռում գտնվողները մահացել են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են», – ասել է նա։

«Անգարա» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը դադարեցրել է կապը Ամուրի մարզում: Տարբեր աղբյուրների համաձայն, ինքնաթիռում եղել է մոտ 40 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Հարուցվել է քրեական գործ: Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Թինդայից 16 կմ հեռավորության վրա գտնվող լեռան լանջին: