«Մոսկվան պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը: Եռակողմ հայտարարությունների դերն այստեղ շատ կարևոր է։ Այս պայմանավորվածությունները պետք է վճռորոշ նշանակություն ունենան թե խաղաղ պայմանագրի, թե բոլոր ճանապարհների ապաշրջափակման, թե սահմանագծման և հետագա սահմանազատման հարցերի շուրջ բոլոր հանգուցալուծումները գտնելիս»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։



