
Ռուսաստանը ոչ միայն պետք է Արկտիկայում կառուցի հուսալի և անվտանգ ծովային ուղիներ, այլև անդրարկտիկական տրանսպորտային միջանցքը աշխատեցնի շուրջօրյա, ասել է Պուտինը ԵԱԽ լիագումար նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ պետք է գործի մեկ համակարգում։ Մենք ոչ միայն պետք է Արկտիկայում կառուցենք հուսալի և անվտանգ ծովային ուղիներ, այլև անդրարկտիկական միջանցքը աշխատեցնենք շուրջօրյա։ Առջևում, ինչպես ասում են, աշխատանքներ կան նաև ափին։ Ես նկատի ունեմ կապի և նավիգացիայի զարգացումը, նավերի սպասարկման համակարգը և արտակարգ իրավիճակներում փրկարարական ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, խոսքը Արկտիկայի և Հեռավոր Արևելքի նավահանգիստների արդիականացման մասին է», - ասել է նախագահը։
«Մենք միշտ խոսում ենք Հյուսիսային ծովային ճանապարհի մասին, բայց եթե նկատեցիք, ես ասացի և խոսում եմ անդրարկտիկական միջանցքի մասին, քանի որ մենք եկել ենք այն եզրակացության, որ պետք է գործենք ավելի մեծ մասշտաբի նկատառումներով», - ասել է նա։