Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական ինքնաթիռ վաճառել: Ադրբեջանին առաջարկվել է գնել ՍՈՒ 34, ՍՈՒ 35 եւ ՄԻԳ-35 օդանավերը, սակայն վերջնական ընտրությունը չի կատարվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցենք, որ տարվա սկզբին Երևանն ու Մոսկվան չորս բացմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր են ստորագրել։ Հայաստանի զինված ուժերն ինքնաթիռները կստանան արդեն 2020թ-ին:
Politik.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի և Ադրջեջանի միջև կնքվելիք պայմանագիրը և կործանիչների հնարավոր վաճառքը: Փորձագետը դեռ անհասկանալի համարեց, թե ինչ բնույթ կկրի երկու երկրների միջև կնքվելիք պայմանագիր, քանի որ հաղորդվող տեղեկությունները սահմանափակվում են միայն նրանով, որ ռուսական կողմը պատրաստ է օդանավեր մատակարարել Ադրբեջանին:
«Մինչև պայամանգրի կնքումը, կամ կործանիչների փոխնցումը դեռ երկար ճանապարհ կան անցնելու, որի ընթացում շատ բան կարող է լինել: Սկզբունքայնորեն կարելի է կանխատեսել, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանի գնի այդ կործանիչները:
Խոսքը երկու գործոնի մասին է: Նախ ռուսական կողմը որոշակի հավասարակշռություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նրանց կողմից վաղուց փորձված քաղքականություն է: Եթե դիտարկենք 2010-18 թվականները, ապա կտեսնենք, որ ռազմական բալանսը Ադրբեջանի կողմն էր խախտված, հետո 2016 թվականից փոփոխություն եկավ ի օգուտ Հայաստանի: Տրամաբանորեն այդ բալանսը հիմա նորից կարգավորում է: Մենք պետք է պատրաստ լինեինք, որ Ադրբեջանի նոր ինքաթիռ կգնի, քանի որ ինքնաթիռների գնմամբ մենք նոր փուլ սկսեցինք տարածաշրջանում ընթացող սպառազինություների մրցավազքի համար»:
Դավիթ Հարությունովը նշեց նաև Հայաստանի գնած ՍՈՒ30-ի և Ադրբեջանին առաջարկված ինքանթիռներ տարբերակիչ հատկությունները.
«Ադրբեջանում կա կործանիչային ինքանթիռների` ՍՈՒ 25-ները, որոնք ավելի հին են համեմատությամբ ՍՈՒ30-ի, որոնք մենք ենք գնում: Այն ինքնաթիռները, որոնց համար Ադրբեջանը պոտենցիալ գնորդ է, նույն ՍՈՒ 30 Է, քանի որ դրանք բոլորը` ՍՈՒ 30-ը, ՍՈՒ 34, ՍՈՒ35-ը ստեղծված են ՍՈՒ 27 կործանիքի հիման վրա:
Եթե ՍՈՒ 34-ը չհաշվենք, որը ռմբակոծիչ է, ոչ թե կործանիչ, ապա դրանք բոլորը սկզբունքայնորեն շատ չեն տարբերվում: Ռուսական կողմի արտահանման դիրքավորման մեջ ՍՈՒ 35-բնորոշվում է որպես ավելի կործանիչ ինքանթիռ, որը կողմնորոշված է օդային թիրախներ ոչնչացնելու համար, և ունի ավելի արդիականացված ռադիոէլեկտրոնային համակարգեր ունի: Իսկ ՍՈՒ 30-ը բազմաֆունկցիոնալ է, կարող է թե ցամաքային, թե օդային թիրախներ ոչնչացնել: Չենք կարող ասել նաև, թե ելնելով գնորդի ցանկությունից ռադիոլէլեկտրոնային տարրերի մասով ինչ տարբերակով կգնվեմ այդ ինքնաթիռները»:



