Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կմասնակցի...

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի կներգրավվի Եվրասիայում անվտանգության միասնական և անբաժանելի համակարգի զարգացման գործում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը հույսը դնում է «հայ գործընկերների ակտիվ ներգրավվածության վրա Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի զարգացման համատեղ ջանքերում, ինչի գաղափարը այս տարվա հունիսի 14-ին առաջ քաշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը և կրկին բարձրաձայնվել է Կազանում վերջերս կայացած BRICS գագաթնաժողովի ժամանակ”

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- նշել է դեսպանը։