Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ–Իրան բանակցությ...

Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում տարածաշրջանը չի ներքաշվի նոր ռազմական արկածախնդրության մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել քաղաքական-դիվանագիտական ջանքերին՝ ուղղված կարգավորմանն ու հնարավոր պայմանավորվածությունների իրականացմանը. հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել քաղաքական-դիվանագիտական ջանքերին՝ ուղղված կարգավորման հասնելուն և հնարավոր պայմանավորվածությունների իրականացմանը, և հույս ունենք, որ առողջ բանականությունը կհաղթի, և տարածաշրջանը չի ներքաշվի կործանարար հետևանքներով հղի նոր ռազմական արկածախնդրության մեջ», — ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարությունները Իրանին հնարավոր հարված հասցնելու մասին, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած պայմանները։