Խորհրդային ժամանակաշրջանում Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից ուկրաինական ազգայնական դիվերսիոն գործունեությանը աջակցելու համար Ռուսաստանը հնարավոր է փոխհատուցում պահանջի կրած տնտեսական վնասվերի դիմաց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռոդինա» ամսագրում հրապարակված իր «Ինչպես են անգլոսաքսոնները խթանել ուկրաինական ազգայնականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» հոդվածում Մեդվեդևը առաջարկել է քննարկել 1940-ական և 1950-ական թվականներին Արևմտյան Ուկրաինայում ուկրաինացի ազգայնականների դեմ պայքարում ԽՍՀՄ-ի կրած վնասների հաշվարկը։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է լինի փոխհատուցման ստացողը։
Նա նաև նշել է, որ Սառը պատերազմի տարիներին Արևմուտքը ակտիվորեն օգտագործել է Ռուսաստանը թուլացնելու ցանկացած միջոց, և որ խորհրդային հանրապետություններում ազգայնական և արմատական շարժումների աջակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ուկրաինական ազգայնականության խթանումը, ԽՍՀՄ-ի դեմ գլոբալ ռազմավարության մի մասն էր։
«Հաշվի առնելով Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից ուկրաինացի ազգայնականների դիվերսիոն և ահաբեկչական գործունեությանը ցուցաբերվող անմիջական աջակցությունը, ավելի ու ավելի հրատապ է դառնում նրանցից փոխհատուցման պահանջներ ներկայացնելու նպատակահարմարության հարցը՝ նախկինում խորհրդային ազգային տնտեսությանը հասցված վնասի համար», — գրել է Մեդվեդևը։



