Ռուսաստանը հնարավոր է կապ ունենա Ryanair-ի օդ...

Գերմանիայի խորհրդարանի Արտաքին քաղաքական կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը կարծում է, որ լիովին հնարավոր է, որ Ռուսաստանը կապ ունենա իռլանդական Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի՝ Մինսկում «իջեցման» հետ։ Այս մասին նա հայտարարել է Rheinischen Post  եւ General-Anzeiger պարբերականների հետ զրույցում։ Նա ասել է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը պետական մակարդակով օդանավի առեւանգմանը չի մասնակցել, սակայն այդ մանեւրը կարող էր միայն Կրեմլի հավանությամբ տեղի ունենալ։ Նա շեշտել է, որ առանց Մոսկվայի աջակցության, Ալեքսանդր Լուկաշենկոն այդքան ամուր ու ինքնավստահ կերպով չէր մնա իշխանության ղեկին եւ հայտարարել է, որ պետք է նոր սանկցիաներ սահմանել Բելառուսի հանդեպ, բելառուսական պետական ձեռնարկությունների եւ ռազմական ու անվտանգային մարմինների հանդեպ։