
Հունիսի 16-ի գիշերը ռուսական ուժերը ևս մեկ լայնածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Ռուսաստանից արձակված 138 անօդաչու թռչող սարքի հիմնական թիրախը եղել է Դոնեցկի մարզը, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Չեզոքացվել է 125 անօդաչու թռչող սարք, 10-ը՝ հարվածել է տարբեր օբյեկտների, ևս 8 վայրում արձանագրվել է խոցված թռչող սարքերի բեկորների անկում։
Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը Telegram ալիքով հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հրետակոծության հետևանքով շրջանում զոհվել է վեց մարդ, ևս 4-ը վիրավորվել են։