Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների մասին, դրանք կանցկացվեն հունվարի 16-ից փետրվարի 1-ը։
«2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների հետ, որոնք կազմում են զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը, կանցկացվեն մարտավարական թռիչքների համատեղ զորավարժություններ»,- հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։



