Ռուսաստանը և ԱՄՆ-ն «գրգռիչ» հանգամանքները վեր...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն «գրգռիչ» հանգամանքները վերացնելու շուրջ հանդիպման հերթական փուլն են անցկացրել. օրակարգը քննարկվել է բավականին լուրջ մակարդակով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այսպես կոչված, գրգռիչ հանգամանքների շուրջ հանդիպման հերթական փուլը տեղի է ունեցել։ Այն անցկացվել է աշխատանքային մակարդակով։ Մենք հնարավորություն ունեցանք ամբողջ օրակարգը քննարկելու բավականին լուրջ, պրոֆեսիոնալ, խորը մակարդակով», - ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։

«Չեմ կարող ասել, թե էական առաջընթաց է (գրանցվել). կան առանձին թեմաներ, որտեղ նման առաջընթաց գրանցվում է, բայց գլխավոր հարցերն առաջվա պես առկախված են։ Եվ կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն. չեմ բացառում նաև քաղաքական մակարդակով ազդակները՝ առաջ շարժվելու համար։ Կողմնորոշիչն այն է, որ հաջորդ փուլը տեղի ունենա մոտավորապես, ընդգծում եմ, քանի որ կոնկրետ ամսաթվեր չկան, գարնան սկզբին», - հավելել է Ռյաբկովը։