![Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխ...](/imgs/posts/medium/2025/02/c249f95.jpeg)
Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման, դա անհնարին է: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համապատասխան հայտարարությունները։
«Դա անհնարին է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Փետրվարի 11-ին բրիտանական The Guardian պարբերականին հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի Ուկրաինան և Ռուսաստանը նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ինքը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում և Մոսկվային տալ այն հողերը, որոնք Կիևը գրավել է ՌԴ Կուրսկի մարզում։