Ռուսաստանը դիվանագիտական դեմարշ է սկսել Ադրբե...

Ռուսաստանը դեմարշ է իրականացրել Ադրբեջանի դեմ՝ կապված Ռուսաստանի Դաշնության չորս շրջաններում ընտրությունների մասին Բաքվի հայտարարության հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանական կողմի առջև դիվանագիտական գծով դեմարշ է իրականացվել, մենք ամեն ինչ հայտնել ենք այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը է գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- հավելել է նա։