Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի՝ նոր արժույթ ստեղծելու որոշումը բողոքի ակտ է ամերիկյան ֆինանսական հեգեմոնիայի դեմ։ Այսպիսի կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը London Real յութուբյան ալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 40 երկրներ ցանկություն են հայտնել օգտագործել նոր արժույթը, որն ապահովվելու է Ռուսաստանում, Չինաստանում եւ Հնդկաստանում գտնվող ոսկով։ «Միտքն այստեղ հետեւյալն է. գալիս է նոր դարաշրջան»,- ընդգծել է Մաքգրեգորը։ Նա նշել է, որ տեղի ունեցողը հիշեցնում է «ապստամբություն» ընդդեմ ԱՄՆ ֆինանսական համակարգի։
Գնդապետն ավելացրել է, որ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ Ասիայում շատերն են համակրում Ռուսաստանին՝ նրա գործողություններին վերաբերվելով որպես դիմակայություն ամերիկյան իշխանությունների քաղաքականությանը։