Ռուսաստանը չի ծրագրում մասնակցել Թրամփի Խաղաղ...

Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», - հայտարարել է Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի վերաբերյալ ռուսական դիրքորոշման ձևավորման աշխատանքները դեռ շարունակվում են։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Խաղաղության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում։