
Նոյեմբերի 7-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Վ․ Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ: Հնդիպման ժամանակ անդրադարձել է տարածվող հակառուսականության ալիքին:
«Մենք ավանդաբար նման գործունեությունը որպես PR-ի տարր չենք դիտարկել։ Մեզ համար Հայաստանն ու հայ ժողովուրդը եղբայրներ են, մեզ շատ բան է կապում։ Հայերը կազմում են ռուսական հասարակության զգալի մասը, բավական ազդեցիկ մասը։ Եվ բնականաբար, մեզ համար շատ դժվար է ինչ-որ կերպ խզել այդ կապերը։ Հավանաբար, մենք սովոր չենք նման PR-ով զբաղվել ու ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ, ու դա չի համապատասխանում մեր մտածելակերպին», - ասաց Կոպիրկինը։