Ռուսաստանը չի հեռանում Մերձավոր Արևելքից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Արաբական հեռուստաալիքներից մեկի լրագրողը Լավրովին ուղղված հարցի ժամանակ ասել է, որ ՌԴ-ի՝ Մերձավոր Արևելքից հեռանալուց հետո այնտեղ ուրվագծվում է միաբևեռ աշխարհ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, թեև Ռուսաստանը միշտ հանդես է գալիս բազմաբևեռ աշխարհի օգտին։
«Ձեր լրագրողական դպրոցը տարօրինակ է. սկզբում երկու հայտարարություն արեցիք՝ «Ռուսաստանը հեռացել է Մերձավոր Արևելքից», և ստացվում է, որ սա կարծես թե քննարկման էլ ենթակա չէ։ Հետո ասացիք՝ «ԱՄՆ-ն է տնօրինում ամեն ինչ»։ Եվ հետո դուք հարցնում եք. «Ինչպե՞ս վարվել»: Համաձայն չեմ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ պնդման հետ։ Մենք չենք հեռանում Մերձավոր Արևելքից»,- ասել է Լավրովը ։