Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանում հարգան...

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ օրինապահ ադրբեջանցիները Ռուսաստանում վայելում են հարգանք և Մոսկվան շատ կարևոր է համարում, որ ռուսներին նույնպես հարգեն Ադրբեջանում։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսներին։ Ռուսաստանում ապրում է ադրբեջանական շատ մեծ սփյուռք, ադրբեջանական սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, ովքեր այստեղ վայելում են արժանի հարգանք», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Օրենքը խախտող քաղաքացիները պատասխանատվության են ենթարկվում օրենքի համաձայն», — եզրափակել է Պեսկովը։

Հունիսի վերջին Եկատերինբուրգում ծանր հանցագործությունների մեղադրանքով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Ադրբեջանը բողոք է հայտնել առ այն, որ նրանք իբր ոստիկանների կողմից բռնություն են ենթարկվել։ Ավելի ուշ Բաքուն չեղարկել է Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր մշակութային միջոցառումները, ինչպես նաև ձերբակալել «Սպուտնիկ Ադրբեջան» ԶԼՄ-ի ռուս լրագրողներին։ Հուլիսի 18-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ չեն մասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին։