Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում...

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ:

Ռուսաստանը, Հայաստանի դիմումի համաձայն, բանակցություններ է սկսում երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Համաձայն հայկական կողմի դիմումի և ելնելով հայ ժողովրդի հանդեպ տածած բարեկամական ու եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղային երկու հատվածների վերականգնման շուրջ։ Դրանք կապահովեն միացումը Ադրբեջանական Հանրապետության երկաթուղիների հետ՝ Երասխ քաղաքի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- լրագրողներին հայտնել է Օվերչուկը:

Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ: Բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ մանրամասները (մոդալությունները):

«Մենք բարձր ենք գնահատում վստահությունը ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների հանդեպ, որը հայկական կողմը կրկին դրսևորեց՝ դիմելով Ռուսաստանին»,- ընդգծել է Օվերչուկը: