Ռուսաստանը բալիստիկ, գերձայնային և թևավոր հրթ...

Ռուսաստանը սկսել է միջուկային զորավարժությունների երկրորդ փուլը, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Իրականացվել են բալիստիկ, գերձայնային և օդային բազավորման թևավոր հրթիռների գործնական արձակումներ։

Մասնավորապես, «Պլեսեցկ» տիեզերակայանից Կամչատկայի «Կուրա» պոլիգոնի ուղղությամբ արձակվել է «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։