Ռուսաստանը «անադեկվատ» է որակել Լեհաստանի ռեպ...

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեհաստանին որպես ռեպարացիա առաջարկել է «Իվան Սուսանին» օպերայի տեսահոլովակը, հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Որպես ռեպարացիա կարող ենք տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսագրության հղումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Financial Times պարբերականը գրել էր, որ Լեհաստանը հայց է նախապատրաստում ընդդեմ Ռուսաստանի՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում իրականացված ոճրագործությունների համար ռեպարացիաներ ստանալու նպատակով:

Մոսկվայում այս նախաձեռնություններն անվանել են անադեկվատ և քաղաքական ֆանտազիաների ոլորտից։ Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, Լեհաստանը փորձում է լուծել ներքաղաքական խնդիրները՝ դիմելով պատմական ռևիզիոնիզմի։ Կրեմլում Վարշավայի հայտարարությունները համարել են մոլի ռուսոֆոբիա և անառողջ քաղաքական ծայրահեղականություն։