Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները պետք է փ...

Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից:

«Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», - ասել են ծառայությունում:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերով ստորաբաժանում կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Անձնագրային-այցագրային ծառայության Դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկություն: Նրանք, ովքեր գտնվում են Մոսկվայում, կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկություն:

Օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը 14, 20 կամ 45 տարեկան դառնալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում: